«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվող լայնածավալ ճանապարհային աշխատանքների պատճառով հնարավոր են երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Օդանավակայանը հորդորում է ուղևորներին նախապես պլանավորել ճանապարհը և հաշվի առնել, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքից 3 ժամ առաջ ու փակվում՝ 1 ժամ առաջ։
«Տեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։
Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։