Թուրքիայում դպրոցներից մեկում կրկին զենքով աշակերտ է ձերբակալվել

Թուրքիայի Մերսին նահանգի Տարսոնի շևջանի դպրոցներից մեկում նկատել են զենքով աշակերտ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Տարսոնի դպրոցներից մեկում նկատել են, որ աշակերտներից մեկը ատրճանակով է դպրոց մտել, եւ արագ ոստիկանություն են զանգել։

Դպրոց ժամանած ոստիկանները բռնագրավել են ատրճանակը եւ ձերբակալել աշակերտին՝ տանելով ոստիկանատուն։

Դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ վերջին 2 օևվա ընթացքում Թուրքիայի դպրոցներում երկու տարբեր դեպքեր են գրանցել, երբ աշակերտները հրազենով մտել են դպրոց եւ կրակահերթեր արձակել՝ սպանելով աշակերտների եւ ուսուցչի

Leave a comment