Առաջիկա երեք օրը սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա


Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։


Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։


Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18  մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։


Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Դիտումների քանակ3

Leave a comment