Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել. ՊԵԿ-ը՝ տարածվող լուրի մասին


Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։


«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնեցին ՊԵԿ–ից։


Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք:

Leave a comment