Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Քրիսթինե Վայգանդին Հայաստանում իր գործունեության ընթացքում իրականացրած մեծածավալ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության համար։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացված ծրագրերում։

Իր հերթին Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ջերմ խոսքերի և տարիների ընթացքում ցուցաբերված համագործակցության համար՝ ընդգծելով, որ սիրել է Հայաստանը և դժվարությամբ է հեռանում երկրից։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը։ Կողմերը ընդգծել են կրթական, սոցիալական և այլ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության լավագույն փորձի առավել ակտիվ կիրառումը Հայաստանում՝ ի նպաստ երեխաների և խոցելի խմբերի բարեկեցության ապահովման։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և ընդլայնելու համատեղ նախաձեռնությունների շրջանակը։

Leave a comment