Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից առաջ կանխատեսել է հաղթողին։

Գլխավոր ֆավորիտ է համարվում Լոնդոնի «Արսենալը», որի չեմպիոնությունը գնահատվում է 38,6 տոկոս հավանականությամբ։

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան» (33,3 տոկոս), եռյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն (19,1 տոկոս), իսկ Մադրիդի «Աթլետիկոն» չորրորդն է (9 տոկոս):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Արսենալը» մրցելու է «Աթլետիկոյի» հետ, իսկ «Բավարիայի» մրցակիցը կլինի ՊՍԺ-ն։ Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին և 29-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին և 6-ին։

Leave a comment