Խամենեիի խորհրդականը uպառնացել է, որ Թեհրանը կխորտակի Հորմուզի մոտ ԱՄՆ ռազմածովային նավերը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է խորտակել Հորմուզի նեղուցի մոտ եղած ԱՄՆ ռազմածովային բոլոր նավերը, որոնք ամերիկյան շրջափակման մաս են կազմում, հաղորդել է CNN-ը։

Խորհրդականը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմանավերը իրանական բալիստիկ հրթիռների հասանելիության սահմաններում են։

«Ամերիկյան ռազմածովային ուժերը այժմ մեր հրթիռային կայանքների նշանառության տակ են, և մենք դրանք բոլորը կխորտակենք։ Մենք թույլ չենք տա, որ դրանցից որևէ մեկը մեզանից փախչի», – ասել է ռազմական խորհրդականը։

«Ամենայն հավանականությամբ, մեր եղբայրները տեղաշարժել են կայանքները, և հիմա դրանք թիրախավորում են «USS Abraham Lincoln»-ը և բոլոր ամերիկյան ռազմանավերը», – նշել է Ռեզային։

Leave a comment