Հորմուզը փակելով՝ ԱՄՆ-ն փորձում է Չինաստանին և Հնդկաստանին ստիպել ճնշում գործադրել Իրանի վրա․ CNN

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորմուզի նեղուցը շրջափակելով՝ Միացյալ Նահանգները փորձում է Չինաստանին և Հնդկաստանին ստիպել ճնշում գործադրել Իրանի վրա՝ գրում է CNN-ը։

«Այս գործողության նպատակներից մեկը ճնշում գործադրելն է իրանական նավթ գնող երկրների վրա, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որպեսզի Թեհրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- նշում է հեռուստաալիքը։

Միաժամանակ ընդգծվում է, որ Չինաստանի դեպքում ԱՄՆ-ն զգալի ռիսկի է դիմում, քանի որ ամերիկյան նավերի կողմից իրանական նավթ տեղափոխող չինական լցանավերի նկատմամբ ցանկացած խափանում կարող է դիվանագիտական միջադեպ հրահրել՝ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի երկար սպասված հանդիպումից շաբաթներ առաջ Պեկինում։

CNN-ի գնահատմամբ՝ Վաշինգտոնը թերագնահատել է Թեհրանին՝ Հորմուզի նեղուցը շրջափակելով և հավատալով, որ նման քայլը արագ կբերի պատերազմի ավարտին, մինչդեռ Իրանի ղեկավարությունը ներկայիս հակամարտությունը դիտարկում է որպես գոյատևման կռիվ։

Leave a comment