Իրանական Բուշերի ԱԷԿ-ից Հայաստան է տարհանվել ՌԴ ևս 94 քաղաքացի

Քաղաքականություն

16.04.2026 | 12:26

Ապրիլի 15-ին, Բուշերի ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հերթական փուլի ընթացքում, Իրանից Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94  քաղաքացի մեկնել են  հայրենիք։ Այս մասին հայտնել է  ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Նշվում է, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով, Ռուսաստանի քաղաքացիների հետ մեկտեղ, տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տարանցումը կազմակերպելու գործում ցուցաբերած արձագանքի և աջակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment