Հռոմի պապին քննադատելը կարող են հակառակ ազդեցություն ունենալ Թրամփի վրա․ Լեհաստանի արտգործնախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին կարող է հակառակ արդյունք տալ, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«ԱՄՆ-ում բնակչության գուցե մեկ քառորդը կաթոլիկ է․ Հռոմի պապը ամերիկացի է։ Պատկերացրեք՝ Լեհաստանի կառավարությունը վիճաբաներ Հովհաննես Պողոս II-ի հետ (Հռոմի պապ 1978-2005 թվականներին)։ Դա իշխանություններին ոչ մի օգուտ չի տա», – RMF24 ռադիոկայանի եթերում ասել է Սիկորսկին։

Ապրիլի 13-ին, Հռոմի պապի հակապատերազմական հայտարարությունից հետո, Թրամփը Truth Social-ում գրել է, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության և արտաքին քաղաքականության հարցերում»։

Leave a comment