Ադրբեջանը առաջին անգամ ՀՀ-ից 960 դոլարի ապրանք է ներմուծել

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն, այս տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է ապրանքներ՝ 960 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Բացի այդ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այդ գումարից 1 միլիոն 537 հազար դոլարը բաժին է ընկնում մարտ ամսին։

Leave a comment