Իշխանությունը քայլեր է ձեռնարկում պարարտանյութերի գնաճը զսպելու համար. նախարարություն

https://arm.sputniknews.ru/20260416/ishkhanutjuny-qajler-e-dzernarkum-parartanjuteri-gnatshy-zspelu-hamar-nakhararutjun-101020044.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38019346_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b50662afce66f237ec5b618a7d338ef5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարարտանյութ, էկոնոմիկայի նախարարություն, հհ կառավարություն, գնաճ

պարարտանյութ, էկոնոմիկայի նախարարություն, հհ կառավարություն, գնաճ

Բաժանորդագրվել

Պահանջարկն ամբողջությամբ բավարարվում է արտաքին մատակարարումների հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում պարարտանյութերի հետագա գնաճը զսպելու և մատակարարումների հետ կապված հնարավոր ռիսկերը մեղմելու ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պարսից ծոցի գոտում ճգնաժամային իրավիճակը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային գների ընդհանուր ինդեքսի կտրուկ աճի, ինչը սպառնալիք է ստեղծում համաշխարհային պարենի արտադրության համար։

Գերատեսչությունում ընդգծել են, որ պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարվում է արտաքին մատակարարումների հաշվին։ Միևնույն ժամանակ ՀՀ–ում առավել պահանջված հանքային պարարտանյութերն են ամոնիակային սելիտրան (սելիտրա), կարբամիդը, նիտրոամոֆոսկան:

Նախարարությունից նշել են, որ պարարտանյութերի մատակարարումների աշխարհագրությունը վերջին տարիներին էական փոփոխությունների չի ենթարկվել։ Մատակարարումների երթուղիների և բեռնափոխադրումների իրականացման եղանակների ընտրությունն էլ կատարվում է մատակարարների կողմից:

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել ռուսական պարարտանյութերի հերթական խմբաքանակը

Ինչ վերաբերում է հանրապետությունում օրգանական կամ այլընտրանքային պարարտանյութերի զարգացմանը, նախարարությունից նշել են, որ մի շարք տնտեսվարողներ զբաղվում են դրանց արտադրությամբ ու վաճառքով։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կառավարության առաջիկա նիստում պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիր կընդունվի։ Նա նշել էր, որ մինչև 3000 դրամ սուբսիդավորում կտրամադրվի յուրաքանչյուր 50 կիլոգրամի համար։

Leave a comment