Արդարության և արդարադատության հոմանիշ լինելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարեփոխում. Սրբուհի Գալյան

ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման պանելային քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նոր ճանապարհային քարտեզին և մոնիթորինգի նոր էլեկտրոնային հարթակի մշակմանը, որը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ՀԸԳՀ-ի իրականացման միջոցառումների ընթացքին:

Նախարարը նշել է, որ արդարության և արդարադատության հոմանիշ լինելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարեփոխում, և լուծումը միայն ինստիտուների և գործընթացի ճիշտ գործելու մեջ է, և նախարարությունը հենց այս հանձնառությամբ էլ առաջ է շարժվում, որպեսզի ապագայում ունենանք կանխատեսելի արդարադատություն՝ սկսած ողջամիտ ժամկետներում գործի լուծման ակնկալիքի բավարարումից, վերջացրած արդար և արդյունավետ արդարադատության իրականացում։

Նախարարը նշել է, որ պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ՝ համատեղ թիրախավորելով և լուծելով արդարադատության ոլորտի խնդիրները:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment