«Եվրատեսիլ 2026»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը նմանակել է Սիմոնին (ՎԻԴԵՈ)

«Եվրատեսիլ 2026»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Monroe-ն նմանակել է Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնին․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2026»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Monroe-ն նմանակել է Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնին։


Monroe-ն Instagram-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացել է Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի կերպարով։


Տեսանյութում նա կրում է Սիմոնի ոճով զարդարված «կպչուն թերթիկներով» շապիկ և նմանակում նրա պարը։

«PALOMA RUMBA LET’S GO», – գրել է Monroe–ն տեսանյութին կից։


Նշենք, որ Սիմոնը մրցույթին հանդես է գալիս PALOMA RUMBA ստեղծագործությամբ։


Օրերս Հայաստանի պատվիրակը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ: Սիմոնը կրել է խորհրդանշական շապիկ՝ զարդարված նշումների համար նախատեսված կպչուն թերթիկներով, որոնց վրա հավաքել է մյուս մասնակիցների հուշերն ու մաղթանքները: 



Leave a comment