Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն) և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ 2026թ. մայիսի 3-5-ը ելնելով անվտանգության նկատառումներից՝ ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։