https://arm.sputniknews.ru/20260415/amni-ev-irani-banakcutjunnery-ksharunakven-pakistanum-zlmnery-zhamket-en-nshum-101020879.html
ԱՄՆ–ի և Իրանի բանակցությունները կշարունակվեն Պակիստանում. ԶԼՄ–ները ժամկետ են նշում
ԱՄՆ–ի և Իրանի բանակցությունները կշարունակվեն Պակիստանում. ԶԼՄ–ները ժամկետ են նշում
Sputnik Արմենիա
Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և… 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T19:15+0400
2026-04-15T19:15+0400
2026-04-15T19:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
իսլամաբադ
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_0:67:1280:787_1920x0_80_0_0_5d4cee5a886a0202edcc8bd10cb00b8c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը։Նրանք նշել են, որ Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։Ըստ աղբյուրների` ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակության կազմում` խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
իսլամաբադ
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_3265d881e14aaea8bf0e5dab68919608.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, իսլամաբադ, ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, իսլամաբադ, ամն, իսրայել
Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը։
«Իսլամաբադը, հավանաբար, կհյուրընկալի իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը հաջորդ շաբաթվա վերջին», – հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Նրանք նշել են, որ Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։
Ըստ աղբյուրների` ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակության կազմում` խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։