Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի. Վարդեւանյան

«Իրենց համար շատ հետաքրքիր հանգամանքներ արդեն Սամվել Կարապետյանը ներկայացրել է, դա ձայնագրառվել է՝ այդ թվում հենց քաղաքացիության վերաբերյալ շատ կարեւոր շեշտադրումներ է կատարել: Որոնց հենց ամենից շատ իրենք էլ սպասում էին: Ես այդ տեսանկյունից իրենց շնորհավորում եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ մեկնաբանելով իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքին՝ Կարապետյանի գործով դատական նիստի տեսաձայնագրության դեմ պաշտպանական թիմի առարկություններին:

«Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի, որովհետեւ այդ մեկ ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար: Մենք փաստացի երկու օրից արդեն զրկվել ենք, որի համաչափությունը, անհրաժեշտությունը չեմ կարողանում ընդունել»,- ասաց Վարդեւանյանը՝ անդրադառնալով խափանման միջոցի մասին դատարանի որոշման հետաձգմանը: 

Փաստաբանը շեշտեց, որ տնային կալանքը պետք է վերանա, այն չի կարող ողջամիտ լինել.  «2026 թվականի մարտի 14-ի դատական ակտում՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, արձանագրվել էր մեկ հանգամանք, թե ինչու պետք է մեկ ամսով տնային կալանքը երկարաձգվի. ըստ այդմ՝ քանի որ ակտիվ վարութային գործողություններ պետք է կատարվեն նաեւ նախաքննության հանգամանքից ելնելով: Ի դեպ՝ դատախազ Դալլաքյանին հարց է պետք ուղղել՝ ինչո՞ւ այդ դատական ակտը նա չբողոքարկեց, իսկ այսօր միջնորդեց երեք ամսով երկարաձգել տնային կալանքը: Դրա պատասխանը տվել եմ՝ պարոն Դալլաքյանը չի կարող լինել անկողմնակալ դատախազ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment