«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով



Մշակույթ

Դասական երաժշտության սիրահարները ապրիլի 22-ին և 23-ին՝ ժամը 19։00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կարող են ներկա գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների ավարտական գալա համերգին։

Պատանի երաժիշտները հանդես են գալու յուրօրինակ հաշվետու համերգով, որի ընթացքում ներկայացնելու են իրենց գրանցած երաժշտական առաջընթացը և անհատական զարգացումը։

Այս համերգը հանդիսանում է տարվա ստեղծագործական և կրթական ճանապարհի հանդիսավոր ամփոփումը։ Հրավիրատոմսերի համար կարող եք զանգահարել՝ +374 11 232 113։

Ապրիլի 22-ի համերգային ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով,

իսկ ապրիլի 23-ի համերգային ծրագրին ծանոթացեք՝ անցնելով մեկ այլ հղմամբ:

 




Leave a comment