Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Իրանը Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի առաջարկել դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։
«Իրանը պետք է կարողանա շարունակել հարստացումը իր կարիքներին համապատասխան։ Արևմտյան լրատվամիջոցների ենթադրությունները չեն հաստատվել»,- «Mehr» լրատվական գործակալությունը մեջբերել է դիվանագետի խոսքերը ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ «The New York Times»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը առաջարկել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ դադարեցնել ուրանի հարստացումը մինչև հինգ տարի ժամկետով։