Կարծում եմ՝ կունենանք այնպիսի Հայաստան, ինչպիսին ցանկացած գիտակից մարդ երազում է․ Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկում եմ, որ ՀՀ-ում ոչ մի մարդ քաղաքական իշխանություն չունենա։ Մեր հարստության մասով որոշակի ճշտումներ անեմ. մեր ընտանիքը, իմ կարծիքով, թող մասնագիտական կառույցները ճշտեն, մոտավորապես մեկ միլիարդից ավել կարողություններ ունի անշարժ գույքի տեսքով, կազմակերպությունների տեսքով մինչև կարող է 2 միլիարդից ավելի է։

Այս մասին ՀՀ ԱԺ հերթական նիստի իր ելույթում ասաց Խաչատուր Սուքիասյանը։

«Պետական ինստիտուտները պետք է կառավարեն այնպիսի մարդիկ, որոնք մեծ սեփականություն չունեն, որովհետև այն դառնում է գործիք, որի շահը կարող է ավելի առաջնային գնահատվի, քան պետական շահը։ Երկու-երեք տարբերակ կա․ մասնավոր, որը խոշոր է, պետք է իրավունք չունենան իշխանություն ունենալ, երկրորդը՝ պետք է պետական մարմինները ուշադիր լինեն՝ սրիկաները, որոնք 30 տարի պետական պաշտոն են զբաղեցրել, կոշիկ չեն ունեցել, հետո դարձել են մեծ սեփականության տեր։

Ինչ էր կատարվում 2007-2008 թվականներին՝ հրահանգ էին տալիս դատարաններին։ Զբաղվողները օգնականներ էին՝ երիտասարդ, նայում էիր դեմքներին՝ ոչինչ չասող, բայց այդ օգնականներն իրավունք ունեին զանգահարել ցանկացած դատավորի, իրավական համակարգ՝ պնդելու այս կամ այն սեփականությունից զրկելու․ այդ գործընթացը մենք ինքներս տեսել ենք։ Մյուս դեպքում որոշակի կամային տղաներ էին լինում, ասում էին՝ դրանց էլ ձերբակալեք, տարեք, արմատուրաներով էին հետները խոսում։ Հիմա պետություն է ձևավորվում։ Լավ, ի՞նչ եք ուզում։ Վերջերս մեկին հարցնում եմ՝ ի՞նչ կա, ինչի՞ ես դժգոհ, ասում է՝  չէ, ամեն ինչ լավ է։ Ասում եմ՝ ի՞նչ ես ուզում, ասում է՝ չգիտեմ։

Խնդրում եմ, սիրելի հայաստանցիներ, ՀՀ-ն բավականին լավ վիճակում է այսօր, մեկ-երկու տարում առավել մեծ քայլերով է  առաջ գնալու, որովհետև թվերը դա են ասում։ Միայն վերջերս իմացա, որ Հրազդանում տվյալների կենտրոնը արդեն 600 մեգավատտ էլեկտրաէներգիա է ուզել, որպեսզի ապահովեն․ 600 մեգավատտը՝ դա ատոմակայան գումարած 50% է, մեր ատոմակայանը 400 մեգավատտ է, և 365 օր վճարելու են այդ էլեկտրաէներգիայի համար. պատկերացնու՞մ եք ինչ է դա էլեկտրաէներգիայի համակարգի համար, ամբողջ էներգետիկան ինչ կարգի բալանսի է գալու»,- ելույթում նշեց պատգամավորը։

Նա անդրադարձավ նաև մեկ այլ թեմայի․ «2021 թ․-ին ես ելույթ եմ ունեցել, այստեղ մի պատգամավոր կար, որը գնացել էր Եվրոպայում սովորել էր, հետ էր եկել, դարձել էր նախագահականում օգնական։ Այս վերջերս Դատալեքսից հանել եմ՝ այդ երիտասարդ օգնականը՝ հիմա Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ կա, որով ինքը մեղադրվում է հակակոռուպցիոն համակարգի կողմից. մոտ 16 շարժական ու անշարժ գույք, որոնցից միայն 11-ի արժեքը կազմում է շուրջ 8 միլիոն դոլար, 7 միլիոն դոլար ծախսված գումար, 4, թե 5 ընկերություններում բաժնետոմսեր, և դեռ ինչքան էլ իրավապահները ուղղակի չեն կարողացել հայտնաբերել։ Բայց դատարանը որոշումը կայացրել է։ Ես կարդամ եմ մի դրվագ, որը 2021 թ.-ին է եղել, Արմեն Գևորգյանի մասին է խոսքը։ Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի 100 միլիոն դոլարի տեր է, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, այսպիսի պահանջ է դրված եղել։ Բայց ես հիմա ուզում եմ մի բան ասել՝ հիմա ո՞վ է այդ խնդիրը լուծելու, երբ ես ինքս լավ հիշում եմ, որ համապատասխան պարոնը զանգահարում էր դատարաններ, մարդկանց ունեզրկում, ունեցվածքը վերցնում էին, զանգահարում էր իրավապահ մարմիններ, ճնշումներ էին գործադրում։ Սրա պատասխանը, թեկուզ անցել է 16-17 տարի, 18 տարի, ո՞վ է սրա պատասխանը տալու»,- շեշտեց Սուքիասյանը։

Նա նշեց, որ մենք խնդիրներ ունենք, որոնք դաս չեն տալիս, որոնք չեն հուշում՝ ինչ անել, կամ մարդիկ շղարշ են ստեղծում, սկսում են բողոքել։

«Կեղծ լուրեր են Հայաստանի Հանրապետությունում տարածում տարբեր լրատվամիջոցների միջոցով։ Այս ամեն ինչին պետք է վերջ տրվի, պետք է բոլորը միանան և Հայաստանի Հանրապետությունը զարգացնեն։ Ի՞նչ է իրենց ուզածը, ի՞նչ են ուզում, որ ի՞նչ անեն։ Չի՛ լինելու, Հայաստանի Հանրապետությունը զարգանալու է, Հայաստանի Հանրապետությունը կառավարելու են քաղաքական գործիչները, որոնք չունեն մեծ հնարավորություններ, սովորական մարդիկ, սովորական ժողովրդի միջից, լավ կրթություն ստացած, և՛ պետական գործադիր մարմնում, և՛ պառլամենտում, և՛ մնացած ինստիտուտներում։

Ես նորից ևս մեկ անգամ ասում եմ՝ հասարակությունը բավականին գիտակից է, հասարակությունը շատ լավ հասկանում է տարբերությունը, եթե չի հասկանում, նորից թող տարբեր լրատվամիջոցներ այդ ամեն ինչը ներկայացնեն, հանեք բոլոր նյութերը, թե տասնյակ տարիներ առաջ ինչ է կատարվել, ինչ ձևով են մարդկանց վերաբերվել, ինչ ձևով են կեղծել ընտրությունները և ինչ ձևով են կառավարել այս երկիրը։

Չհասկացանք, մենք ծնվենք մեր երկրում, ապրենք, մեր ունեցվածքից էլ տանք, աջակցենք, որպեսզի մեր ուժային համակարգը ուժեղ լինի, վերջում իմանանք, որ ոչինչ չեն ծախսել, մի տեղ՝ կոնսերվայի բանկա է եղել։ Լավ, հասարակությունը չի՞ տեսնում կոնսերվի բանկաներ, ի՞նչ է, հարկերով բետոնացված ու նկուղներն ու չգիտեմ ինչ պաշտպանված պաշտպանական դիրքերը, խայտառակությունը, լավ։

Ես խնդրում եմ էդ ամեն ինչը ամեն օր, և, պարոն Ալեքսանյան, ձեզ էլ եմ խնդրում, շատ ավելի շատ տարածեք, հասարակությունը թող էդ տարբերությունը իմանա, և ես կարծում եմ, կունենանք այնպիսի Հայաստան, ինչպիսին որ ցանկացած գիտակից մարդ երազում է»,- եզրափակեց խոսքը Սուքիասյանը։

Leave a comment