ԱՄՆ-ը փոխնախագահը հայտարարել է, որ իրանցի բանակցողները ցանկանում են գործարք կնքել

Քաղաքականություն

15.04.2026 | 12:04

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անվստահությունը չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում։ Սակայն, ըստ նրա, իրանցի բանակցողները ցանկանում են գործարք կնքել, գրում է DW-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այս ենթադրություն էր հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա երկու օրվա ընթացքում։

Վենսը գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը Պակիստանում անցյալ շաբաթվա վերջին Թեհրանի հետ կայացած բանակցությունների առաջին փուլում։ Բանակցությունները, սակայն, ավարտվել են ակնհայտ անհաջողությամբ։ Այնուամենայնիվ, երեքշաբթի Վենսն ասել է, որ «շատ լավ է զգում ներկայիս իրադրության հետ կապված»։

«Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, իհարկե, մեծ անվստահություն կա։ Դուք այդ խնդիրը չեք լուծելու մեկ գիշերվա ընթացքում»,- նշել է նա։

«Եթե դուք պարտավորվեք չունենալ միջուկային զենք, մենք կապահովենք Իրանի բարգավաճումը»,- ըստ Վենսի՝ Իրանին ասել է Թրամփը։

ԱՄՆ փոխնախագահը նշել է նաև, որ գործարքը թույլ կտա Իրանին «բարգավաճել և ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment