ՀՀ–ն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով. ԱԳՆ

Բաժանորդագրվել

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա Մոսկվայում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը», – ասաց նա։

Նշենք, որ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին Մոսկվայում։

Leave a comment