https://arm.sputniknews.ru/20260415/vensy-hrvomi-papin-khvorhurd-e-tvel-zgujsh-linel-ir-artahajtutjunnerum-100998483.html
Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»
Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»
Sputnik Արմենիա
Վատիկանի հետ հակամարտության շրջանակում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T11:02+0400
2026-04-15T11:02+0400
2026-04-15T11:02+0400
ջեյ դի վենս
ամն
հռոմի պապ լևոն xiv
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:3072:1728_1920x0_80_0_0_a09e370e66a09c36a986c9f0c51d6148.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հռոմի պապ Լևոն 14-րդը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, երբ քննադատում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներառյալ իրանական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է Bloomberg գործակալությունը։Մասնավորապես, քաղաքական գործիչը քննադատել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այն խոսքերը, թե «Աստված նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն»։ Վենսը հարց է բարձրացրել՝ արդյոք Լևոն 14-րդի խոսքերը կիրառելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկատմամբ, երբ ԱՄՆ-ն ափ իջավ Ֆրանսիայում և ազատագրեց մի շարք նացիստական համակենտրոնացման ճամբարներ։Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Վատիկանի հետ հակամարտությունում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։Ապրիլի 13-ին Հռոմի Լևոն 14-րդ պապը, մեկնաբանելով Թրամփի քննադատական հայտարարություններն իր հասցեին, հայտարարել էր, որ կշարունակի հանդես գալ պատերազմների դեմ։ Հայրապետը նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ քրիստոնեական պատգամը սխալ նշանակությամբ են օգտագործում և չարաշահում են այն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3e7b925de1cd3b68a2fd265cbe6b4f1c.jpg.webp
ջեյ դի վենս, ամն, հռոմի պապ լևոն xiv, դոնալդ թրամփ
ջեյ դի վենս, ամն, հռոմի պապ լևոն xiv, դոնալդ թրամփ
Վատիկանի հետ հակամարտության շրջանակում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հռոմի պապ Լևոն 14-րդը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, երբ քննադատում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներառյալ իրանական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես, քաղաքական գործիչը քննադատել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այն խոսքերը, թե «Աստված նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն»։ Վենսը հարց է բարձրացրել՝ արդյոք Լևոն 14-րդի խոսքերը կիրառելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկատմամբ, երբ ԱՄՆ-ն ափ իջավ Ֆրանսիայում և ազատագրեց մի շարք նացիստական համակենտրոնացման ճամբարներ։
«Ինչպե՞ս կարող եք պնդել, թե Աստված երբեք նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ փոխնախագահի համար է կարևոր զգույշ լինել պետական քաղաքականության հարցերի մասին խոսելիս, ես կարծում եմ, որ Հռոմի պապի համար շատ, շատ կարևոր է զգույշ լինել աստվածաբանական հարցերի մասին խոսելիս»,- ասել է նա։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Վատիկանի հետ հակամարտությունում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։
Ապրիլի 13-ին Հռոմի Լևոն 14-րդ պապը, մեկնաբանելով Թրամփի քննադատական հայտարարություններն իր հասցեին, հայտարարել էր, որ կշարունակի հանդես գալ պատերազմների դեմ։ Հայրապետը նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ քրիստոնեական պատգամը սխալ նշանակությամբ են օգտագործում և չարաշահում են այն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ։