Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են Իրանից ռուսների տարհանմանը
Հայաստանն ու Ադրբեջանը զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործընթացում։Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը՝ «TASS»-ին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ Ադրբեջանը թույլ է տվել ռուս քաղաքացիներին օգտվել «Աստարա» սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր անհատական անցումների համար։Այս հնարավորությունը տրամադրվել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության նախնական դիմումի հիման վրա։
Տարհանման գործընթացում աջակցություն է ցուցաբերվել նաև Հայաստանի կողմից։