Հնգօրյա դադարից հետո «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Լարսով» անցնող ճանապարհը փակվել էր ձյան տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, բեռնատար տրանսպորտի երթևեկությունը դեռ արգելված է։