Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով․ Իոաննիսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է 

Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի

Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47,5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:

Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով… Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է:

Մենք ստացել են տեղեկություններ, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր: Մենք ունենք տեղեկություններ, որ Երևանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք (նախկին բարձրաստիճան պաշտնյայի լայն շրջապատ) համատարած կերպով 1-2 օրով թռնում են արտերկիր ու վերադառնալիս ձեռքի ուղեբեռում կանխիկ են բերում:

Իրավապահ մարմինները պետք է այդ բոլոր շրջանակներին հավաքեն ու թույլ չտան մասնակցել քաղաքական ֆինանսավորման ապօրինի սխեմաներին:

Leave a comment