Շարունակում ենք ներկայացնել «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի խոսնակներին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն պետ Մարինե Յայլախանյան – «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ոլորտը և գործառույթները»
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյան – «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը և իրական շահառուի բացահայտման մեխանիզմները»
Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Մարգարիտա Կարապետյան – «Նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության դերը օրենսդրական բարեփոխումների գործընթացում»
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն պետ Գրիգոր Ներսիսյան – «Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում»
Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակին։
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://moj.am/article/4389։ «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը, ժամը 22։00-ն։