Գալուզինը Բաքվում է. Բայրամովի հետ անվտանգության և տնտեսական հարցեր է քննարկել

Քաղաքականություն

14.04.2026 | 20:40

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ռուսական հարաբերությունների քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը համագործակցության օրակարգում առկա հարցերի քննարկման առումով։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական ​​հանձնաժողովը կարևոր դեր է խաղում երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում և այդ մեխանիզմի շրջանակում քննարկումներ են անցկացրել, ինչպես նաև համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment