Քրեական արդարադատությունը իջեցրել են զավեշտի մակարդակի. Մամիկոն Ասլանյան

Քրեական արդարադատությունը իջեցրել են զավեշտի մակարդակի. Հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը։

Մամիկոն Ասլանյանը փոխանցեց` իր ունեցած տեղեկություններով՝ խոսակցությունը գնում է մի գործարանատիրոջ հետ զրույցի մասին.
«Ենթադրաբար, մեր ընկերոջ մասնակցությամբ մի զրույց է, որտեղ խոսում է, որ եթե «Ուժեղ Հայաստանը» հաղթի, ապա դուք կունենաք պատվերներ, դուք կունենաք շատ աշխատանք։ Սա դիտվել է որպես վաղ ընտրակաշառքի խոստում՝ առանց հաշվի առնելու տվյալ գործարանատիրոջ տնտեսական հզորությունները։ Պատկերացրեք՝ քրեական արդարադատությունն ինչ մակարդակի են իջեցրել»։

Մամիկոն Ասլանյանի կարծիքով` ավելի լավ է հումանիզմ սերմանվի, որպեսզի կերակրող մոր նկատմամբ քրեական նման որակի արդարադատություն չիրականացվի. «Թող մի քիչ էլ Փաշինյանի տնտեսությունը թույլ լինի, բայց գոնե մարդկային, մարդասիրական կարմիր գծերը պահպանվեն»։

Մանրամասները` տեսանյութում.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանն էլ ասաց, որ անօրինականություններն իրենց համար ասպասելի չեն։

Մանրամասները` տեսանյութում.

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment