Վերժինե Ստեփանյանը չի անցնում Գոհար Ղումաշյանին վերագրվող գործով. նա այս պահին չունի մեղադրյալի կարգավիճակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը հրավիրվել է որպես վկա և մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Եթե Ստեփանյանը մեղադրյալի կարգավիճակ ունենար, այդ մասին կհայտարարվեր։ ՀԿԿ-ից պարզաբանել են, որ  Գոհար Ղումաշյանի ձերբակալման հիմքում ընկած քրեական վարույթով այս պահին Վերժինե Ստեփանյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, սակայն նաև մանրամասներ չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակներում է նա հրավիրել քննչական մարմին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։

Պաշտոնապես հայտարարվել է Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին։

 

Leave a comment