Լիբանանի հարավում հայ երիտասարդ է զոհվել

Քաղաքականություն

14.04.2026 | 19:10

Տարբեր սոցցանցերում տեղեկություններ են տարածվում լիբանանահայ Ադամ Գրիգոր Հեքիմյանի մահվան մասին։ Արևելք լրատվականի հաղորդմամբ՝ զոհված երիտասարդը, ընդհանուր առմամբ, հեռու է եղել հայկական միջավայրից և հայ համայնքից, նա ծնվել ու մեծացել է Լիբանանի շիա համայնքի շրջանակում։

«Մասնավորապես, «Հըզբոլլահ»-ին մոտ էջերը, տարածելով լուրը, նշել են, որ Ադամ Հեքիմյանը զոհվել է Լիբանանի հարավում՝ ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում։ Այլ տվյալներ առայժմ չեն հաղորդվում»,- գրում է Արևելքը։

 

Leave a comment