Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թվային սահմանափակումները կիրառվում են անվտանգության նկատառումներից ելնելով։
«Մեր քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է այս միջոցառումների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ սահմանափակումները քայլ չեն դեպի անցյալ. Ռուսաստանում ինտերնետային ծառայությունները կվերականգնվեն, երբ նման միջոցառումները այլևս անհրաժեշտ չլինեն։
Կրեմլի խոսնակը բացատրել է, որ հաղորդագրությունների հավելվածների սահմանափակումները անհրաժեշտ են ռուսական օրենքներին համապատասխանելու համար։ Եթե դա չարվի, իշխանությունները միջոցներ կձեռնարկեն։