Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

https://arm.sputniknews.ru/20260414/karmir-khachy-171-tvonna-mardasirakan-ognutjun-e-ugharkel-iran-100984962.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311987_0:0:1425:1068_1920x0_80_0_0_4c51525ecef2da84f5b9fdc45c8ae26f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, կարմիր խաչ, հումանիտար օգնություն

իրանի իսլամական հանրապետություն, կարմիր խաչ, հումանիտար օգնություն

Բաժանորդագրվել

Բեռը նախօրեին 14 ավտոմեքենայով տեղափոխվել է Հորդանանի պահեստից։

ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է, որ սա վերջին վեց շաբաթվա ընթացքում արտասահմանից Իրանին մարդասիրական օգնության առաջին մատակարարումն է: Բեռը նախօրեին 14 ավտոմեքենայով տեղափոխվել է Հորդանանի պահեստից։ Օգնությունը նախատեսված է 25 հազար մարդու համար, ներառում է վերմակներ, պահածոներ, խոհանոցային պարագաներ, բրեզենտ, հիգիենայի հավաքածուներ, արևային էներգիայով աշխատող լամպեր, դույլեր և ներքնակներ:

ԿԽՄԿ-ն նաև հայտնել է, որ պատրաստում է բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որն առաջիկա շաբաթներին կուղարկվի Իրան:

«Դրանից բացի, տեղում ձեռք բերված 200 գեներատոր և 100 էլեկտրական պոմպեր նվիրաբերվել են Իրանի կարմիր մահիկի ընկերությանը՝ նրանց օգնության և փրկարարական գործողություններին աջակցելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Leave a comment