Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մեկ վարչական շրջանում
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2026թ․–ին հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հունվարի 20-23-ը և 25-ին,
- Նոր Նորքում՝ հունվարի 20-ին,
- Արաբկիրում՝ հունվարի 23-ին,
- Շենգավիթում՝ հունվարի 21-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ հունվարի 21-22-ը և 26-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել,
- Կենտրոնում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: