Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ, սակայն ներկայիս պայմաններում հնարավոր է, որ մասնակցեն ընդամենը 8-10 ուժ, ոչ ավել։ Նա տեսնում է, որ ընդդիմադիր դաշտը կարող է կազմավորվել 3-4 խոշոր բլոկներով, ինչը կնվազեցնի ձայների փոշիացմանը և կհեշտացնի համակարգված պայքարը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, Քոչարյանը ասել է, որ վերջնական որոշում դեռ չունեն, սակայն հակված են պահպանել նախորդ ընտրությունների ֆորմատը։
2021 թվականի ընտրություններին հաղթանակ «կռել» ցանկացող Քոչարյանը նաև հայտարարել է, որ փետրվարի սկզբին նախատեսված հարցումները կօգնեն որոշել ցուցակը առաջնորդող անձի անունը։
«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենաշատ ձայները ես եմ ապահովում, ուրեմն ես կղեկավարեմ, եթե ոչ, մենք կունենանք ավելի արդյունավետ թեկնածու»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ինքն էլ մեծ բեռից կազատվի:
Քոչարյանը նաև նշել է, որ ցուցակում որոշակի թարմացումներ կլինեն, որպեսզի ուժերը համալրվեն նոր և ակտիվ մարդկանցով, և այս քայլը կօգնի ընտրությունների ժամանակ ավելի արդյունավետ դիրքեր ունենալ նախորդ անգամվա համեմատ։