«Սա 135 հատորանոց քրեական վարույթ չէ, այլ դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, վախի դրսեւորում». փաստաբան

«Կոնկրետ դրվագով հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում, այն էլ այն դեպքում, երբ հենց ինքը՝ մեղադրող դատախազ Դալլաքյանը բողոքարկում չի ներկայացրել, թույլ է տվել ի լուր ամբողջ հասարակության իր տեսաուղերձով կոպիտ կերպով ոտնահարել անմեղության կանխավարկածը: Ես ինքս մինչեւ դատական նիստը, այսինքն` վաղը մինչեւ 10:30-ը, խորհուրդ կտամ մեր հարգելի դատախազին ցուցաբերել քաղաքական արիություն եւ մինչեւ դատական նիստերի դահլիճ ներկայանալը ինքնաբացարկ հայտնել, չմտնել այսպիսի ապօրինությունների տակ , ինչպիսին սկսվել է 2025թ հունիսի 17-ին»,- Հակակոռուպցիոն դատարանի առջեւ կայացած ճեպազրույցում նշեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Լիանա Գասպարյանը:

Փաստաբանի խոսքով. «Սա 135 հատորանոց քրեական վարույթ չէ, այլ դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, վախի դրսեւրում : Այս ամենը աբսուրդի ժանրից է, որը մեր պրակտիկայում երբեւէ չի հանդիպել»: Լիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ իրենց միջնորդությունը առաջնահերթության կարգով կքննարկվի, նաեւ շեշտեց, որ պաշպանական կողմն ակնկալում է արդար որոշում:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment