Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով հայտնի «16 միլիոն դրամ»-ների ծրագրի մասին:

Նա հայտնել է, որ Կառավարությունն ընդլայնել է ծրագիրն ու արդեն կա 1400 նոր տան կառուցման հնարավորություն, իսկ ծրագրում կա 3000 տան կառուցում սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում:

Ըստ Թորոսյանի՝ սա համարվում է ամենալայնածավալ բնակարանաշինական ծրագիրը և ներառում է տարբեր համայնքներ, տարբեր բնակավայրեր:

Leave a comment