Դավիթի ինքնազգացողությունը Փաշինյանի թիկնապահի հարվածից հետո է վատացել. պատգամավոր

https://arm.sputniknews.ru/20260414/daviti-inqnazgacvoghutjuny-pashinjani-tiknapahi-harvatsic-hetvo-e-vatacel-patgamavvor-100977346.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99052275_0:263:600:713_1920x0_80_0_0_7253816744de8f72585126ab7046954a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թիկնապահ, նիկոլ փաշինյան, միջադեպ, եկեղեցի, կալանք, լիլիթ գալստյան, դավիթ մինասյան

թիկնապահ, նիկոլ փաշինյան, միջադեպ, եկեղեցի, կալանք, լիլիթ գալստյան, դավիթ մինասյան

Բաժանորդագրվել

Ապրիլի 3-ին Մինասյանը Արմավիրի ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը վատացել էր:

ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակն ավելի է վատացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հարվածից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Օգտվելով դահլիճում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությունից (Ազգային ժողովում քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը)` Գալստյանը նախարարությանը կոչ արեց աջակցել Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցում, քանի որ նա տառապում է մեկուսարանում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններով:

«Նա առողջական խնդիրներ ունի, և մենք համոզված ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկի հարվածից այդ խնդիրները խորացել են։ Բացի այդ, նա դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Չնայած այս ամենին՝ դատախազությունը մերժել է Դավիթին տնային կալանք նշանակելու մասին ընտանիքի անդամների խնդրագրերը, ովքեր խոստացել են պահպանել տնային կալանքի բոլոր պայմանները», – ասաց Գալստյանը։

Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ այդ հարցերն իր իրավասության շրջանակում չեն։

Leave a comment