Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից երկուշաբթի օրը հայտարարված Հորմուզի նեղուցի շրջափակմանը։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը ընդգծել է, որ Լոնդոնը չի մասնակցի այս նախաձեռնությանը։ «Մենք կարծում ենք, որ սա սխալ մոտեցում է»,-ասել է նա Mirror-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հորմուզի նեղուցը փակելու որոշումը անվանել է անօրինական։ Նա վախենում է, որ այս գործողությունները կվնասեն համաշխարհային առևտրին և կվատթարացնեն իր երկրի իրավիճակը։

Leave a comment