Համացանցում տարածվող լուրերի համաձայն՝ հակառուս Հարություն Մկրտչյանը ռուսական բիզնես համարվող Yandex ընկերությունում աշխատում է որպես տաքսու վարորդ։ Նրան ուղևորներն են ֆիքսել։
Հիշեցնենք, որ Հարություն Մկրտչյանը Վաղարշապատի ընտրություններում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն էր և, կարելի է ասել, համարվում էր Նիկոլի քողարկված թեկնածուներից մեկը։
Նշենք, որ Հարություն Մկրտչյանը հեռացել է Արամ Սարգսյանի թիմից։ Նա կասկածել է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հավատարիմ է արևմտյան գծին։