Ռուսաստանն ու Ադրբեջանը զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր են ստորագրել

Մոսկվան և Բաքուն զրահատեխնիկայի արդիականացման համատեղ ծրագիր են ստորագրել։Коммерсантъ պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայության (ՌՌՀԾ) տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Նախագիծը ենթադրում է, որ ռուս մասնագետները կօգնեն ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող տեխնիկայի վերանորոգման և սպասարկման հատուկ օբյեկտների կառուցման հարցում։

«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր վերջնական արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը»,— «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Շուգաևը, ով գտնվում է Բաքվում ընթացող ADEX-2026 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում։ Միջոցառմանը ռուսական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը, ով հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցությունն ու տարածաշրջանային խաղաղության պահպանումը։ Նշվում է նաև, որ 1994 թվականից Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, և, նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, երկրի բանակը ձգտում է համապատասխանել դաշինքի չափանիշներին՝ միաժամանակ շարունակելով արդիականացման գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment