Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պեդրո Սանչեսը կարծում է, որ Չինաստանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության թուլացմանը։
«Ինձ համար շատ դժվար է գտնել այլ գործընկեր, որը կարող է լուծել Իրանում և Հորմուզի նեղուցում ձևավորված իրավիճակը, բացի Չինաստանից»,- նշել է կառավարության ղեկավարը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է կառավարության կայքում։
«Ես կարևոր եմ համարում այն դերը, որը Չինաստանը կարող է ունենալ այս պատերազմի դադարեցման համար դիվանագիտական ուղիներ գտնելու և կայունության ու խաղաղության հաստատմանը նպաստելու հարցում»,- հավելել է վարչապետը, որը այցով գտնվում է Պեկինում։
«Իսպանիան արտաքին քաղաքական հարցերում պահպանում է հետևողական դիրքորոշում»,- ընդգծել է Սանչեսը։