«Հեզբոլլահը» չի ընդունի Լիբանանի և Իսրայելի միջև ընթացքում ձեռք բերված որևէ համաձայնագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հեզբոլլահ» շարժումը չի ընդունի այս շաբաթ ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված որևէ համաձայնագիր, Associated Press-ին ասել է «Հեզբոլլահ»-ի խոսնակ Վաֆիկ Սաֆան։

«Ինչ վերաբերում է Լիբանանի և իսրայելական թշնամիների միջև բանակցությունների արդյունքներին, ապա դրանք մեզ ընդհանրապես չեն հետաքրքրում և չեն անհանգստացնում։ Մենք մեզ պարտավորված չենք համարում այս պայմանավորվածություններում, որոնց նրանք կհասնեն»,-ասել է Սաֆան։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 14-ին լիբանանյան կողմի հետ բանակցությունների ժամանակ հրեական պետությունը կփորձի զինաթափել «Հեզբոլլահ»-ին ոչ միայն հարավային սահմանային շրջաններում, այլև ամբողջ երկրում։

Leave a comment