Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ, բայց իրավունքի գերակայության շրջանակներում։
Այս մասին հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը համարում է, որ դիվանագիտությունը վեճերի լուծման ամենաարդյունավետ ուղին է և, պահպանելով ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը, հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների՝ իրավական նորմերի շրջանակում», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերվել իր Telegram ալիքում։