Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան կամ Եգիպտոսը կարող են հյուրընկալել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները դիվանագիտական ջանքեր են գործադրել հակամարտության դադարեցմանը նպաստելու համար, ինչը մեծացնում է այն հավանականությունը, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ երկու երկրներից մեկում։
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։