Փաշինյանն անդրադարձել է ԵԽԽՎ նիստում հնչած մտահոհություններին և հայտնել, որ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԽԽՎ նիստում հնչած մտահոհություններին և հայտնել, որ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն։
«Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է: Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունը «ուզուրպացրած» անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում», ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու են նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց էին ուղղել, թե արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ վարչապետի հայտարարությունը եկեղեցու գործերին միջամտելու ժողովրդավարական և մարդու իրավունքների ոտնահարում չէ։