Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված Դավիթ Մինասյանին հիվանդանոցից քիչ առաջ տեղափոխել են Արմավիր ՔԿՀ:
Փաստաբանները պնդում են, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը չպետք է կալանավորվեր բանտային պայմանների հետ անհամատեղելի երկու հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ տղայի համար խափանման միջոց է ընտրված երկամսյա կալանքը: