Վաղն առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով, հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։


«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից», – նշվում է հաղորդագրության մեջ։


 


Leave a comment