Երևանի դպրոցներից մեկում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 14-ին՝ ժամը 13:30-ին, «Երևանի թիվ 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը՝ հորդորելով չանհանգստանալ: