«Խելք ու շնորհք տա Աստված, ինքն իրեն թողնի, էրթա, գնա էլի, Նիգոլ ջան, գնա պրծնինք քեզնից»․ Վարդան Ղուկասյան

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով
դատական նիստից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ո՞ւմ է սատարելու ԱԺ ընտրություններում՝ Սամվել Կարապետյանի՞ն։ Վարդան Ղուկասյանն ասաց․ «Անպայման կասեմ, բայց որ միանշանակ պաշտպանելու եմ ընդդիմությանը, դա փաստ է»։

Նա խոսեց նաև Պիղատոսներից՝ նշելով, որ նրանք շատ են, բայց միևնույնն է՝ Աստծո դատաստանին կարժանան։

«Գիտեն՝ էդպես է էլի, էրեցին ու գնացին, համերեք, համբերեք»,- խորհուրդ տվեց Ղուկասյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև Նիկոլ Փաշինյանին։

«Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին), խելք ու շնորհք տա Աստված, ինքն իրեն թողնի, էրթա, գնա էլի, գնա Նիգոլ ջան, գնա պրծնինք քեզնից, շառ․․․ Հաջողություն»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ հեռանալով դատարանի դահլիճից։

«Աստված հետդ»,- բացականչեցին ներկաները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment